Արմեն Այվազյան

ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆԻ ԱՅՎԱԶՅԱՆ

Ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 11-ին, Վանաձոր քաղաքում։

2000 թվականին ոսկե մեդալով ավարտել է Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը։

2000-2004 թթ․ ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։

2004-2006 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2006-2008 թթ․ ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

2008-2016 թթ․ ընտրվել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ։

2009-2012 թթ․ աշխատել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում որպես Լոռու մարզի ներկայացուցիչ։

2019 թվականի փետրվարի 1-ին նշանակվել եմ «Մոգո» ՈՒՎԿ Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ։

2020 թվականի ապրիլի 15-ին նշանակվել է ՄՍԾ Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն։

2022 թվականի հունիսի 1-ից նշանակվել է Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Ամուսնացած է, ունի 2 զավակ։