Արման Սիրադեղյան

Արման  Իսմայիլի  Սիրադեղյան

Ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 9-ին ք․Կիրովականում:

1991 թ․  գերազանցությամբ ավարտել է Հովհ. Թումայնանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը:

1991-1996թթ․ գերազանցությամբ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) մեքենաշինության տեխնոլոգիայի ֆակուլտետում,  ստացել ինժեներ մեխանիկի որակավորում:

1996 թ․   ընդունվել է ՀՊՃՀ Ասպիրանտական Դպրոց։

1998 թ.   ավարտել է մագիստրոսական ուսուցման լրիվ դասընթացը «Մեքենաշինական ճարտարագիտություն» մասնագիտությամբ, ստացել   ճարտարագիտության մագիստրոսի որակավորում:

1998-2000 թթ. ծառայել է ՀՀ զիված ուժերում,  որպես դասակի հրամանատար: Պահեստազորի սպա է:

2001-2002 թթ. աշխատել է «Պրոմեթեյ-Քիմպրոմ» ՓԲԸ օդի բաժանման արտադրամասում, որպես ապարատավար:

2002-2007 թթ. աշխատել է Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման հաշվառման բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, գրանցման բաժնում որպես առաջատար մասնագետ:

2005 թ.  ստացել է քաղաքացիական ծառայողի երկրորդ դասի կրտսեր ծառայողի դասային  աստիճան:

2007 թ.  աշխատել է «Ինեկոբանկ» ՓԲԸ Վանաձորի  մասնաճյուղում, որպես վարկային մասնագետ:

2008-2015 թթ. աշխատել է «ԱնելիքԲանկ» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղում, որպես  կորպորատիվ բանկային գործառնությունների մասնագետ:

2015 թ.   իրականացրել է փորձագիտական և խորհրդատվական ծառայություններ անշարժ գուքի հաշվառման և գրանցման ոլորտում:

2017 թ.   զբաղվել  է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2015 թ.    «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմադիր անդամ:

2019 թ.  Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: