ԱՐՄԱՆ ՌՈԲԵՐՏԻ ԲԵՐՆԵՑՅԱՆ
Արման Ռոբերտի Բերնեցյանը ծնվել է 1979 թ․ Կիրովականում՝ մանկավարժների ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է քաղաքի թիվ 8 դպրոցում։ 1996 թ․ ընդունվել է ՎՊՄԻ-ի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ Ուսանողական տարիներին ակտիվորեն ներգրավված է եղել երիտասարդական-հասարակական գործունեության մեջ։ 1998-2001 թթ․ ղեկավարել է ՎՊՄԻ-ի Ուսանողական խորհուրդը, որն այդ տարիներին աչքի էր ընկնում ընդգծված ակտիվությամբ։ 1999 թ․ հիմնադրել և գլխավորել է «Վանաձորի քաղաքային ուսանողական խորհուրդ» կազմակերպությունը, որը ներառում էր այդ ժամանակվա քաղաքում գործող բոլոր բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսխորհուրդները։
2001-2003 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես դասակի հրամանատար։ Հենակետի պատասխանատուի պաշտոնով մարտական հերթապահություն է կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանային հատվածներից մեկում։ Զորացրվել է ՀՀ Զինված ուժերի պահեստազորի սպայի կոչումով։
2003 թվականից նախ մանկավարժություն, ապա պատմություն է դասավանդում ՎՊՀ-ում։ Դեռևս Ուսանողական տարիներից հեղինակել է մի շարք գիտական և հրապարակախոսական հոդվածներ։ Այժմ աշխատում է Արցախյան շարժմանը նվիրված մենագրության վրա։ Անցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումներ, այդ թվում՝ ԱՄՆ-ում։
2016-2021 թթ․ աշխատել է որպես Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ։
2022 թվականի մայիսի 17-ին նշանակվել է համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդականի պաշտոնում
Ամուսնացած է, ունի երկու դուստր։