Արման Վաղարշակի Ափինյան
Ծնվել է 1977 թվականի հուլիսի 6-ին Կիրովական քաղաքում:
1994 թվականին ավարտել է Վանաձորի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը:
1994-1999 թթ. սովորել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզ-մաթ ֆակուլտետում:
1995-1996 թթ. զուգահեռաբար ուսանել է Շինարարության նախարարության հանրապետական ուսումնական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի հաշվապահական դպրոցում’ ստանալով « Արտադրության հաշվապահ» ֊ի որակավորում:
1999-2001 թթ. ծառայել է Ազգային բանակում արժանանալով սպայի կոչման: Աշխատանքային գործունեությունը սկսել է դեռևս 1994 թվականից ՀՀ շիննախարարության հատուկ մասնագիտացված տրեստի թիվ 3 « Դուստր » ձեռնարկությունում որպես փականագործ:
1996-1997 թթ. աշխատել է « Սանտեխնիկ » ՍՊԸ- ում որպես տնօրեն:
2001-2005թթ. եղել է « Լոռի սանտեխնիկ » ընկերության գլխավոր ինժեներ:
2005-2006 թթ. հանդիսացել է « Մարգալատ » ՍՊԸ-ի տնօրեն:
2008-2012թթ. ,2012- 2016թթ.,2016թվականից առ այս օր հանդիսանում է Վանաձորի համայնքապետարանի ավագանու անդամ:
2007 թվականի հունվարից առ այսօր աշխատում է « Տիգրան և Հայկ » ՍՊԸ ֊ում որպես տնօրեն:
2011-2013 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերույթյուններ բաժինը, ստացել է մագիստրոսի աստիճան:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: