Արման Բերնեցյան

ԱՐՄԱՆ ՌՈԲԵՐՏԻ ԲԵՐՆԵՑՅԱՆ

Ծնվել է 1979 թ․-ին Կիրովականում։

2001թ․ ավարտել է ՎՊՄԻ-ի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը՝ գերազանցության դիպլոմով։

2001-2003 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում` որպես դասակի հրամանատար։ Զորացրվել է ՀՀ Զինված ուժերի պահեստազորի սպայի կոչումով։

2003 թվականից նախ մանկավարժություն, ապա պատմություն է դասավանդում ՎՊՀ-ում։

2007-2008թթ. եղել է մանկավարժության ֆակուլտետի փոխդեկան:

Հեղինակել է շուրջ երկու տասնյակ գիտական հոդվածներ։

2016-2021 թթ․ աշխատել է որպես Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ։

2022 թվականի մայիսի 17-ին նշանակվել է համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդականի պաշտոնում։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։