Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ուղերձով շնորհավորել է շրջանավարտներին

«Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ Ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ։
Այսօր դուք հրաժեշտ եք տալիս Ձեր հարազատ դպրոցին և կյանքի նոր փուլ եք ոտք դնում, որտեղ ձեր հաջողությունը կախված է լինելու արդեն ստացած գիտելիքների ու հմտությունների դրսևորումից, նորերը ձեռք բերելու պատրաստակամությունից։ Վստահ եմ` բոլորդ էլ հաջողելու եք ձեր ուղին կերտելիս։ Եղեք ազատ, խիզախ և անկաշկանդ ձեր նախաձեռնություններում և գործեք ի շահ մեր պետության։
Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր ուսուցիչներին՝ նվիրական աշխատանքի և ևս մի սերունդ դպրոցից հասուն կյանք ճանապարհելու համար»։
Արկադի Փելեշյանն այսօր ներկա է եղել իր հարազատ թիվ 4 դպրոցի վերջին զանգի արարողությանը։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը և նրա գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը Համերաշխության այգում շրջանավարտների հետ ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների հիշատակին։

You May Also Like