Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ

«Սիրելի` հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը պատիվ է, բայց և մեծ պատասխանատվություն։
Հայ ժողովուրդը դարերով պայքարել է պետություն ունենալու համար, և սեփական պետության քաղաքացին լինելը կարևորագույն առաքելություն է հայրենիքի ու ժողովրդի առաջ։ Բարձր պատասխանատվությամբ, արժանապատվորեն ու նվիրվածությամբ ծառայենք մեր երկրին։
Այս օրը ևս մեկ անգամ վերաիմաստվորենք մեր պատմական անցյալը. այսօր քան երբևէ անհրաժեշտ է միասնական լինել։ Մենք միասնությամբ հաղթել ենք ցանկացած դժվարություն։
Կարևորելով օրվա խորհուրդը՝ միասնական և արժանապատվորեն գործենք ի շահ մեր պետության, կառուցենք ու շենացնենք մեր երկիրը»:

You May Also Like