Արկադի Փելեշյանի ուղերձը Վանաձորի օրվա առթիվ

Սիրելի՛ վանաձորցիներ,
Այսօր մեր քաղաքի, մեր սիրելի Վանաձորի օրն է։
Յուրաքանչյուրիս համար հայրենիքը սկսվում է մեր տանից: Վանաձորը հենց այդ տունն է։ Քաղաք՝ որտեղ մենք աշխատում ենք, սերունդներ ենք դաստիարակում և ապագայի պլաններ կազմում:
Վստահ եմ, որ մեր սիրելի քաղաքը մեծ հեռանկարներ ունի զարգանալու տարբեր ուղղություններով, և մեր աշխատասեր, հոգատար ու սրտացավ բնակիչները հենց այստեղ են իրագործելու իրենց ամենահամարձակ նախագծերը:
Շարունակենք դարձնել այն էլ ավելի բարեկարգ ու բարեկեցիկ քաղաք։
Ինչպես այս տարի էր, հաջորդ տարիներին էլ Վանաձորում շարունակվելու են և վստահ եմ ավելի մեծ թափ են ստանալու շինարարական աշխատանքները։
Վերջին օրերին Վանաձոր տեղափոխված մեր հայրենակիցները շատ են ասում, որ մեր քաղաքը յուրահատուկ ձգողականություն ունի։ Դա նաև յուրաքանչյուր վանաձորցու հոգատարության ու հյուրընկալության շնորհիվ է։
Շնորհավորում եմ բոլորիս։ Եվ ոչ թե մաղթում եմ, այլ վստահեցնում եմ՝ Վանաձորը դառնալու է առաջընթացի ու զարգացման կենտրոն։

You May Also Like