«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր վանաձորցիներիս համար իսկապես տոն է։ Մենք նշում ենք մեր քաղաքի ամենահեղինակավոր մշակութային կենտնորններից մեկի՝ Կերպարվեստի թանգարանի 50-ամյակը։
Արդեն կես դար Վանաձորի սրտում գործում է իր ձևով և բովանդակությամբ յուրահատուկ այս թանգարանը, որտեղ պահվում են, ցուցադրվում են ինչպես մեր հայ մեծերի աշխատանքները, այնպես էլ հաճախ ներկայանում են մեր ժամանակակից տաղանդավոր արվեստագետների գործերը։
Կերպարվեստի թանգարնը իսկապես Վանաձորի այցեքարտերից մեկն է։
Շնորհակալություն եմ հայտնում թանգարանի ողջ անձնակազմին՝ նվիրված աշխատանքի համար, թանգարանը ավելի հյուրընկալ և հասարակության համար ավելի ճանաչելի դարձնելու համար, մեր արվեստագետների հետ անընդհատ աշխատելու և նրանց արվեստը հանրությանը ճանաչելի դարձնելու համար։ Անգնահատելի է ձեր գործը։
Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր բոլոր գործընկերներին’ համագործակցության համար։
Կերպարվեստի թանգարանի 50-ամյակի առթիվ այս օրերին կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները, ինչի համար հատուկ շնորհակալություն Փարաջանովի թանգարանի տնօրինությանը։
Սիրելի համաքաղաքացիներ, Վանաձորի սիրելի հյուրեր համոզված եղեք, որ Վանաձորի կերպարվեստի թանգարանը շարունակելու է իր արգասաբեր աշխատանքը, մեծացնելով հանրության հետաքրքրությունը կերպարվեստի տարբեր ճյուղերի նկատմամբ, և միշտ պատրաստ է ընդունել ձեզ իր հյուրընկալ հարկի տակ։
Շնորհավորում եմ բոլորիս»։