ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-
ամյակը: Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը խաղաղ ու
բարեկեցիկ ապագա կերտելու նոր հնարավորություններ ընձեռեց և
դրանում մեծ է նաև հայ ժողովրդի ներդրումը:
Հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհաբերեցին աշխարհում
խաղաղության պահպանման համար և դա նաև մեր հայրերի ու պապերի շնորհիվ է։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պանծալի հաղթանակների առթիվ,
Հայրենական մեծ պատերազմի մեր վետերաններին մաղթում
քաջառողջություն և խաղաղություն:
Հավերժ փա՛ռք այս հաղթանակների ձեռքբերման ճանապարհին
ընկած մեր հերոսներին:

You May Also Like