Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

«Սիրելի՛ երիտասարդներ,
Շնորհավորում եմ Երիտասարրդության միջազգային օրվա առթիվ։
Երիտասարդությունը երազանքների ու հույսերի, սեփական ուղին որոնելու, համարձակ գաղափարներ իրագործելու և ձեռքբերումներով զարմացնելու ընթացքն է:
Իսկապես երիտասարդության ամենաբնորոշ հատկանիշը խիզախություն է, երբ չես վախենում անհամար նպատակներ սահմանել, և չես խուսափոմ դրանց հասնելու ճանապարհին խոչընդոտներից ու սխալներից։
Մենք հպարտանում ենք այսօրվա երիտասարդությամբ։ Մեր ապագան հուսալի ձեռքերում է։ Մենք հպարտանում ենք մեր երիտասարդներով, որոնք հրաշալի մասնագետներ են, տաղանդավոր երաժիշտներ, մարզիկներ, ապագա գիտնականներ և արվեստագետներ։ Հենց դուք եք ապագայում ստանձնելու մեր քաղաքի, մեր հայրենիքի հետագա զարգացման ողջ պատասխանատվությունը։
Գործեք, կատարե՛ք ձեր երազանքները։ Հենց երիտասարդության շրջանում ամենաանհավանական գաղափարները կարող են իրականություն դառնալ։
Սովորեք, աշխատեք և վստահ եղեք, որ անպայման հասնելու եք հաջողության: Մաղթում եմ, որ երիտասարդական ավյունը չլքի ձեզ ողջ կյանքում»։

You May Also Like