«ՀՀ դատախազության հարգելի աշխատակիցներ,
Շնորհավորում ենք ձեր մասնագիտական տոնի՝ դատախազության օրվա կապակցությամբ:
Ձեր մասնագիտական ոլորտը իրավապահ համակարգի ամենակարևոր օղակներից մեկն է։ Ձեր աշխատանքի շնորհիվ է ձևավորվում և կայունանում իրավունքի գերակայությունը, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պահպանումը, և հավատը օրենքի անաչառության նկատմամբ։
Հանցավորության դեմ պայքարը, քաղաքացիների օրինական շահերի պաշտպանությունը ձեր ամենօրյա աշխատանքն է, իսկ ժամանակի մարտահրավերները ձեզ կանգնեցնում են ավելի բարդ, ավելի շատ ջանքեր պահանջող խնդիրների առջև։
Տեսնելով ձեր աշխատանքը, վստահ ենք, որ շարունակելու եք երաշխավորել մեր իրավունքների հուսալի պաշտպանությունը և ապահովել պետության ու նրա առանցքային ինստիտուտների անվտանգությունը։
Երախտագիտությունն ենք հայտնում նաև դատախազության վետերաններին, որոնք կանգնած են այս կարևորագույն համակարգի զարգացման ակունքներում և իրենց փորձը փոխանցում են երիտասարդներին։
Մաղթում ենք ձեզ մասնագիտական ձեռքբերումներ’ հայրենիքին ծառայելու վեհ գործում և բարեկեցություն բոլոիրդ ընտանիքներին»։