Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

«Սիրելի’ բուժաշխատողներ,
Շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։
Սա տոն է, որը ևս մեկ հնարավորություն է տալիս գնահատելու ամենամարդասիրական առաքելությունն իրականացնող մասնագետներին, ովքեր իրենց կյանքը նվիրել են պատասխանատու և ազնիվ գործին` բժշկել մարդուն հիվանդություններից, կյանքի կոչել հիվանդներին ու հաշմանդամներին։
Մեր կյանքի ողջ ճանապարհին, դուք՝ բուժաշխատողներդ, մեր կողքին եք ամենադժվար պահերին։ Ձեր հմտության ու փորձի, մարդասիրության ու անձնուրացության, բուժական աշխատանքին նվիրվածության համար դուք միշտ վայելել եք հասարակության հարգանքն ու գնահատանքը։
Եվ դա անփոփոխ է բոլոր ժամանակներում։
Սիրելի’ բուժաշխատողներ, շնորհակալ ենք ձեզ ձեր ծանր ու պատասխանատու աշխատանքը պատվով կատարելու համար։
Վանաձորի բնակիչների և անձամբ իմ անունից մաղթում եմ ձեզ քաջառողջություն, մասնագիտական ձեռքբերումներ և բարեկեցություն ձեր ընտանիքներին»։

You May Also Like