«Սիրելի` հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծնունդը:
Այս պայծառ տոնը հույսով և Աստծո լույսով է լցնում բոլոր քրիստոնյաներիս սրտերը։
Այն հիշեցնում է մեզ բարձրագույն արժեքների, կարեկցանքի և գթասրտության, հոգատարության և հավատարմության մասին։
Թող Սուրբ Ծնունդը խաղաղություն և հանգստություն բերի բոլորին, ուժ տա դժվարությունները հաղթահարելու և ջերմություն բերի բոլոր ընտանիքին:
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Ձեզ և մեզ մեծ Ավետիս»։