Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Սա ևս մեկ առիթ է կարևորելու և գնահատանքի խոսքեր ասելու ձեր անչափ կարևոր առաքելության մասին։
Օրենքին ծառայելը պահանջում է պատասխանատվություն, քաջություն և բարձրագույն պատրաստվածություն։ Հենց այս որակներն են գնահատվել և գնահատվում հասարակության կողմից։ Մեր ոստիկանության աշխատակիցնրը պատվով են իրականացնում իրենց ծառայությունը։
Բարդ իրավիճակներում Ոստիկանության հստակ և ճշգրիտ գործողություններով բացահայտում և կանխվում են տարաբնույթ հանցագործություններ, ապահովում են հասարակական կարգն ու ճանապարհային անվտանգությունը։
Դուք պաշտպանում եք քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը, ապահովում եք օրենքի գերակայությունը մեր երկրում։ Ձեր ծառայությամբ հսկում եք մեր քաղաքացիների խաղաղ ու հանգիստ կյանքը, կայուն միջավայր պահպանում։
Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ։ Բոլորիդ մաղթում եմ աշխատանքային ձեռքբերումները և բարեկեցություն ձեր ընտանիքներին։ Թող ձեր համազգեստի ուսադիրներին ավելացող աստղերը ուղիղ համեմատական լինեն մեր երկրում օրենքի գերակայությանն ու անվտանգությանը։