Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի´ թանգարանագետներ և թանգարանային գործի աշխատակիցներ, շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ։
Թանգարանները մշակութային ժառանգությունը պահպանող, սերունդներին փոխանցող և հանրայնացնող կարևորագույն այն հաստատություններն են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը: Անկարելի է թերագնահատել թանգարանների դերն ազգի պատմության կերտման, կայացման, քաղաքացիական և ազգային դաստիարակության գործում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ թանգարանների աշխատակիցներին և մաղթում արդյունավետ ու արգասաբեր գործունեություն:

You May Also Like