Սիրելի՛ վանաձորցիներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:
Ընտանիքը մեր հասարակության հիմնասյունն է, իսկ ամուր և բարեկեցիկ ընտանիքը՝ ուժեղ պետության գրավականը: Ընտանիքը հայի համար սրբություն է, այն իր մեջ խտացնում է հավատարմություն, սեր, հարգանք ու համերաշխություն:
Ամուր ընտանիքի հիմքի վրա է ձևավորվում և զարգանում քաղաքակիրթ հասարակությունը:
Մեր պարտքն է նպաստել, որ մեր համայնքում բոլոր ընտանիքները լինեն բարեկեցիկ, քանի որ ապագայի հանդեպ վստահություն ունեցող ընտանիքը յուրաքանչյուր պետության հզորացման և առաջընթացի երաշխավորն է:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առթիվ: Թող մեր բոլորի ընտանիքներում տիրեն սերը, հարգանքը և խաղաղությունը: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և բարեկեցություն: