Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորանքը’ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

«Սիրելի սոցիալական աշխատողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ: Ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ այս աշխարհում ավելի քիչ մենակություն, անպաշտպանություն ու ցավ կա։ Ձեր օգնությամբ բազմաթիվ երեխաներ, ընտանիքներ, ծերեր կարողանում են օգնություն և ուշադրություն ստանալ։ Դուք ստանձնել եք օգնության կարիք ունեցող մարդկանց հոգ տանելու բեռը:
Մաղթում եմ, որ ձեր աշխատանքը միշտ պարգևատրվի նույն բարությամբ, որը դուք եք տալիս մարդկանց։ Մաղթում եմ ձեզ երջանկություն և ներդաշնակություն, համբերություն, անսահման փոխըմբռնում և հաջողություններ:
Շնորհավոր սոցիալական աշխատողի օրը»։

You May Also Like