Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն շնորհավորել է վաստակավոր մարզչին 80-ամյակի առթիվ

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, մրցավար, «Լոռվա ասպետ» Հակոբ Գենջյանին։
Արկադի Փելեշյնաը շնորհավորել է վաստակավոր մարզչին 80-ամյակի առթիվ և շնորհավորագիր է հանձնել նրան, որում մասնավորապես ասված է․
«Վանաձոր համայնքի, նրա ավագանու և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:
Դուք Ձեր ամբողջ գիտակցական կյանքը անմնացորդ նվիրել եք մեր երկրի, մեր քաղաքի ազատ ըմբշամարտ մարզաձևի
զարգացման, մատաղ սերնդի դաստիարակման շնորհակալ գործին:
Դուք այդ երկար ու ձիգ տարիների ընթացքում Ձեր ուսերին պատվախնդրությամբ տարել եք իսկական մարզչի բարձր
կոչումն ու սերունդներ մարզելու ճանապարհը: Սպորտի ոլորտում ձեր սաների գրանցած հաջողություններն
աննախադեպ են: Ձեր ապրած, արարած տարիները յուրօրինակ դաս են սերունդների համար:
Կրկին շնորհավորելով 80-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկարակեցություն և
երջանիկ օրեր»։
Հակոբ Գենջյանը դաստիարակել է ըմբշամարտիկների մի քանի սերունդ։ Նրա եղել է ազատ ըմբիշ, ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ստեփան Սարգսյանի մարզիչը։

You May Also Like