«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր նշում ենք մեր պետական տոնացույցի ամենակարևոր օրերից մեկը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։
Սահմանադրությունը մեր երկրի մայր օրենքն է, մեր իրավական համակարգի առանցքը։ Այն մեր խաղաղ, ազատ և արժանապատիվ կյանքի իրավունքի երաշխիքն է։
ՀՀ Սահմանադրությունը կոչված է պաշտպանելու ՀՀ քաղաքացու շահերը՝ հիմքում ունենալով ժողովրդավարության սկզբունքները:
Սահմանադրության օրը նշելով՝ կրկին վերահաստատում ենք մեր միասնությունը և հայրենիքի ներկայի ու ապագայի նկատմամբ համատեղ պատասխանատվությունը։
Պետության առանցքային օրենքի՝ սահմանադրական սկզբունքների կայունությունը ապահովում է մեր երկրի շարունակական զարգացումը և բոլորիս հավասար հնարավորությունները։
Շնորհավորում եմ բոլոիս։ Վստահ եմ, որ մենք կարող ենք բավականաչափ կամք և ջանքեր գործադրել Սահմանադրությամբ հռչակված նորմերն ու արժեքներն ամբողջությամբ կյանքի կոչելու համար»։