«Սիրելի՛ երեխաներ,
Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ:
Բոլոր ժամանակներում երեխաները եղել և մնում են մեր ժողովրդի, մեր երկրի հիմնական արժեքը։ Դուք մեր ապագան եք։ Մեր բոլոր ջանքերի նպատակը ձեզ համար կայուն հեռանկարներ ստեղծելն է։ Դուք բոլորդ պետք է վայելեք երջանիկ մանկության։
Յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա սիրող ընտանիքում, վայելի ընտանեկան ջերմությունը, դաստիարակվի մեր արժեքներով:
Երեխաների համար լավագույն պայմաններ ապահովելը մեր առաջնահերթություններից մեկն է։
Մենք շարունակում ենք համայնքում ստեղծել նոր խաղահրապարակներ, պուրակներ, բարելավել մեր մանկապարտեզների ու արվեստի դպրոցների պայմանները, ստեղծել բարենպաստ միջավայր, որտեղ մեր փոքրիկները կունենան բազմակողմանի զարգանալու պատշաճ միջավայր։
Հունիսի մեկը երեխաների համար տոն է, իսկ մեծահասակներիս համար հիշեցման օր է, որ մենք պատասխանատվության ենք կրում՝ ապահովելու մատաղ սերնդի անհոգ ու բարեկեցիկ մանկությունը:
Սիրելի՛ երեխաներ, մաղթում եմ ձեզ անհոգ և ուրախ մանկություն։ Խաղաղություն և արևշատություն բոլորիս ընտանիքներին»։