Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՎՊՀ դասախոս, «Առավոտ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, Մարգարիտա Շահվերդյանին

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՎՊՀ դասախոս, «Առավոտ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, Մարգարիտա Շահվերդյանին։
Արկադի Փելեշյանը շնորհավորել է վաստակաշատ հոգեբանին ծննդյան տարեդարձի առթիվ և, առիթն օգտագործելով, շնորհակալագիր է հանձնել Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում որպես հոգեբան երկար տարիներ անհատույց աշխատելու համար։
Համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, որը խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահն է, ընդգծել է տիկին Շահվերդյանի անգնահատելի ներդրումը հատկապես երեխաների հետ աշխատանքի առումով։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը Մարգարիտա Շահվերդյանին շնորհակալություն է հայտնել հարազատ քաղաքի համար կատարած աշխատանքի ու ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար և մաղթել է երկար տարիների բեղուն աշխատանք։

You May Also Like