Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ընդունել է կիոկուսինկայ կարատեի կրտսեր մարզիկներին, որոնք արդեն մասնակցում են միջազգային մրցաշարերի, և մարզիչ Արման Աղաջանյանին

Հունիսի 20-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ընդունել է կիոկուսինկայ կարատեի կրտսեր մարզիկներին, որոնք արդեն մասնակցում են միջազգային մրցաշարերի, և մարզիչ Արման Աղաջանյանին։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հյուրերը 2024թ․ Կրասնոդարի մարզի կիոկուսինկայ կարատեի բաց առաջնությունից վերադարձել են 5 հաղթանակ և մեկ երկրորդ տեղ նվաճած։
Արկադի Փելեշյանը շնորհաորել է մարզիկներին ցուցաբերած արդյունքների համար և մաղթել է մարզական մեծ նվաճումներ։
Համայնքի ղեկավարը մարզիկներին ու նրանց մարզիչներին շնորհավորագրեր է հանձնել։

You May Also Like