Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հյուրընկալեց «Ռեստարտ Վանաձոր» Երիտասարդական-Քաղաքացիական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հյուրընկալեց «Ռեստարտ Վանաձոր» Երիտասարդական-Քաղաքացիական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։
Հանդիպման նպատակը արդեն ընթացող համագործակցությունը հուշագրով ամրապնդելն էր։
Վանաձորի համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, և «Ռեստարտ Վանաձոր» Երիտասարդական-Քաղաքացիական ՀԿ-ն՝ ի դեմս ՀԿ նախագահ Աննա Հայրապետյանի, հուշագիր ստորագրեցին։
Համագործակցության հիմքում ընդհանուր նպատակն է՝ Վանաձոր համայնքի երիտասարդական, մշակութային, կրթական և տեղական ինքնակառավարման ոլորտներում իրականացնել գործողություններ, որոնք միտված են խթանելու Տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքի երիտասարդների միջև երկխոսությանը, ապահովելու երիտասարդների ներգրավվածությունը համայնքում որոշումների կայացման գործընթացին։
Կողմերը քննարկեցին արդեն ունեցած համատեղ գործողությունների արդյունավետությունը և պայմանավորվեցին ավելի ակտիվ դարձնել փոխադարձ կապը։

You May Also Like