Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հյուրընկալեց «Ռեստարտ Վանաձոր» հասարակական կազմակերպության անդամներին։
Նրանք համայնքապետարան էին եկել ծանոթանալու կառույցի աշխատանքներին։ Պատանիները նախապես հարցեր էին պատրաստել կապված աշխատակազմի բանժինների ու համայնքային որոշ խնդիրների վերաբերյալ՝ ընդգծելով հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրի մատչելության հարցը։
Արկադի Փելեշյանը զրուցեց պատանիների հետ, պատասխանեց նրանց հարցերին, քաջալերեց նրանց նախաձեռնությունը և առաջարկեց ավելի հաճախ դարձնել այցելությունը՝ տեղում գործընթացներին ծանոթանալու համար։
Ռեստարտցիների հետ հանդիպումը շարունակվեց քննարկումով, որին համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները պատասխանեցի բարձրացված հարցերին։
Հանդիպման արդյունքում հյուրերը պատկերացում կազմեցին համայնքապետարանի աշխատանքներից և նշեցին, որ հաջորդ հանդիպումներին ավելի պատրաստված կգան, քննարկումներն էլ հացսեական ու թիրախային կլինեն։