Փասադենայի քաղաքապետի այցը իրականացվում է ԱՄՆ կառավարության կողմից տեղական ժողովրդավարությունը՝ Հայաստանի և ԱՄՆ քաղաքների, մարզերի և նահանգների միջև համագործակցության միջոցով խթանելու ծրագրի շրջանակներում։
Արկադի Փելեշյանը ամերիկյան գործընկերոջ՝ Վիկտոր Գորդոի հետ քննարկեց քաղաքների համագործակցության հեռանկարները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց արդեն հաջողությամբ կատարված ծրագրերի համար։
Քաղաքապետ Վիկտոր Գորդոն անկեղծացավ՝ ինքը Մեքսիկայից է տեղափոխվել ԱՄՆ ու այնտեղ իր առաջին ընկերը հայ է եղել։ Նշեց, որ լավ ծանոթ է հայկական մշակույթին ու այն բարձր է գնահատում։
Երկու քաղաքների ղեկավարները քննարկեցին տևական գործընկերությունը ընդլայնելու շուրջ հարցեր։ Մասնավորապես ներկայացվեց Վանաձորում ներդրումային ուղղությունների հնարավորությունները՝ ՏՏ, թեթև արդյունաբերություն, զբոսաշրջություն։
Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոն նշեց, որ իրենց մոտ գործում է ճարտարապետական ուղղվածության համալսարան, որի հետ հնարավոր է իրականացնել փոխանակման ծրագրեր։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում գործնական քայլեր քննարկել այս և նմասնատիպ այլ առաջարկների շուրջ։
Քույր քաղաքի պատվիրակությունը համայնքի ղեկավարի մոտ ընդունելությունից հետ ճանաչողական այց կատարեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որտեղ ծանոթացան կենտրոնի գործունեությանը։
Հյուրերը Արկադի Փելեշանի ուղեկցությամբ այցելեցին Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ապա ծաղիկներ խոնարհեցին 1915թ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։
Փասադենա-Վանաձոր քաղաքների համագործակցությանը սկիզբ է դրվել 1991թ․-ին, երբ քույր քաղաքներ դառնալու մասին հուշագիր է ստորագրվել։ Արդեն տևական համագործակցության ընթացքում կատարվել են փոխադարձ այցելություններ, քույր քաղաքի կողմից Վանաձոր քաղաքի մանկապարտեզներում կատարվել են տարբեր ծրագրեր՝ ջեռուցման համակարգեր, սանհանգույցների նորոգում, անգլերենի խմբակներ, գրենական պիտույքներ, խոհանոցային պարագաներ, կամավորների կողմից իրականացրել են մանկապարտեզներում հարդարման աշխատանքներ։
Փասադենիայի քույր քաղաքի խորհրդի հովանավորությամբ անցած տարի Վանաձորի դպրոցներից 10 սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ունեցող երեխաների հանգստի կազմակերպել է Գուգարք ճամբարում։ Աջակցություն է տրամադրվել Արցախից տեղահանված ընտանիքներին