Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեր պետության ու ժողովրդի կարևորագույն որոշման’ անկախ պետություն ունենալու’
Հայաստանի անկախության օրն է։
Մենք պետություն ունենալու բարձր ու դժվարին պատասխանատվություն ենք ստանձնել և շարունակում ենք պայքարել այդ իրավունքը պահպանելու համար։
Այսօր առավել ևս մեզանից պահանջվում է դրսևորել կամք, նվիրում, համախմբվածություն, իմաստնություն։
Խոնարհումս մեր հայրենիքի, մեր պետության անձնվեր հերոսներին։
Պայքարը շարունակվում է։ Մեր ամենօրյա աշխատանքով, պատրաստակամությամբ և պարկեշտությամբ, միասնաբար առաջ շարժվենք և պատրաստ լինենք քաջագործելու։
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Արկադի Փելեշյան