Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է Վանաձորի Տիկնիկային թատրոնի պատվիրակությանը

Այսօր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է Վանաձորի Տիկնիկային թատրոնի պատվիրակությանը, որ Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած տիկնիկային թատրոնների միջազգային առաջին փառատոնին ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը։
Լիպեցկ քաղաքի պետական Տիկնիկային թատրոնում անցկացված «Լորենու գույնը» տիկնիկային թատրոնների միջազգային առաջին փառատոնին, Վանաձորի Տիկնիկային թատրոնը մասնակցել է Վանաձոր համայնքի ղեկվարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի անմիջական աջակցությամբ։
Փառատոնից մրցանակներով վերադարձած թատերախումբը եկել էր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին հաշվետվություն ներկայացնելու արդյունավետ այցի մասին։
Վանաձորի Տիկնիկային թատրոնի պատվիրակությունը փառատոնին մասնակցել է Կորնեյ Չուկովսկու «Բժիշկ Այբոլիտը» տիկնիկային ներկայացմամբ։ Բեմադրող ռեժիսորը ՀՀ Վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյան է։
Փառատոնային օրերի ընթացքում մեր պատվիրակությանը դիտել է մասնակից երկրների ներկայացումներն ու գնահատող խմբի քննարկումները լսել դրանց վերաբերյալ։
Դերասան-տիկնիկավարները նշում են, որ սա մեծ փորձառություն էր․ նոր կապեր են ձեռք բերել, նոր համագործակցությունների սկիզբ դրել։
Վանաձորի պատվիրակությունը փառատոնից վերադարձել է Լավագույն դերասան, հաղթող թատրոնի առաջատար դերասանուհի Սուսաննա Մարգարյան, և
Լավագույն գործընկեր անվանակարգերը նվաճած։
Վանաձորի պատվիրակության համար ջերմ ընդունելություն է կազմակերպել տեղի Հայ համայնքի նախաձեռնող խումը, որտեղ քննարկվել են թատրոնի հետ հետագա համագործակցության հնարավորությունները, իսկ վերջին օրը թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Սևակ Սարգսյանը և դերասան Սուսաննա Մարգարյանը այցելել են հայ երխաների կիրակնօրյա դպրոց՝ ներկայացնելով թատրոնի պատմությունը։
Վանաձորյան պատվիրակությունը ջերմ հյուրընկալության և փառատոնը բարձր մակարդակով անցկացնելու համար ՌԴ Լիպեցկի պետական տիկնիկային թատրոնին հանձնվել է «Վանաձորի Տիկնիկային թատրոն 30» հուշամեդալ և ձեռագործ փայտե հուշանվեր, իսկ մասնակից մյուս թատրոններին՝ Հայաստանը խորհրդանշող կավե հուշանվերներ։
Արկադի Փելեշյանը շնորհավորել է թատերախմբին Վանաձորնն ու Հայաստանը պատվով ներկայացնելու համար։
Համայնքի ղեկավարը հետաքրքրվել է արդյոք այցի ընթացքում ստացած փորձառությունը հնարավոր է օգտագործել մեր տիկնիկային թատրոնը ավելի բարելավելու համար և պատրաստակամություն է հայտնել աջակցելու այդ ուղղությամբ։

You May Also Like