Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ընդունել է հայկական դյուցազնագրքի ռեկորդակիր Դավիթ Ոսկանյանին։
Օրերս Դավիթ Ոսկանյանն հայկական «Դյուցազնագիրքում» նոր ռեկորդ է ավելացրել։ Արկադի Փելեշյանը հրավիրել է վանաձորցի դյուցազնին՝ շնորհավորելու սահմանած նոր ռեկորդի համար։
Երևանի մետրոպոլիտենի հավաքակայանում Դավիթ Ոսկանյանը բութ դանակը կոկորդին դրաձ քաշել է 33 և 34 տոննա քաշով մետրոյի վագոնները, դրանք տեղաշարժելով 5,2մ երկարությամբ։
Ավելի վաղ նույն հնարքը սուր դանակը կոկորդին դրած 10 մետր երկարությամբ քաշել է 34 տ զանգվածով վագոն։
Սա դյուցազնի արդեն 4 ռեկորդն է։ Նա պատրաստվում է դիմել Գինեսի գրքում ռեկորդը գրանցելու համար։
Արկադի Փելեշյանը շնորհավորել և շնորգավորագիր է հանձնել ռեկորդակրին։
Համայանք ղեկավարի պաշտոնակատարը հետաքրքրվել է Դավիթի գործունեության մասին, քննարկել համայնքում համագործակցելու առաջարկներ։
Դավիթ Ոսկանյանը աշխատում է մի քանի ոլորտներում, գիտաշխատող է զինագործության բնագավառում, Երևանի պետական կրկեսի արտիստ է, յոգ, նկարիչ, ինժեներ-կոնստրուկտոր։