Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է Լոռու մարզի օլիմպիական Կառատեի ֆեդերացիայի մարզիկներին։ Նրանք միջազգային 2 մրցաշարերին՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում անցկացված Ամառ-2024 կառատեի միջազգային մրցաշարում և 2024թ․ Վրաստանի բաց առաջնությանը ցուցաբերել են բարձր արդյունքներ։
Տարբեր քաշային կարգերում մարզիկներից 19-ը հաղթող են ճանաչվել, 5 մարզիկ՝ մրցանակակիր դարձել։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շնորհավորել է մարզիկներին միջազգային արենաներում պատվով ներկայանալու և բարձր արդյունքների համար։ Նա նշել է, որ շարունակելու է աջակցել մարզիկներին և նպաստել սպորտում ապագա չեմպիոններ ունենալուն։
Համայնքի ղեկավարը շնորհավորագրեր է հանձնել մարզիկներին՝ մաղթելով պահել հաղթողի կոչումն ու նոր հաղթանակներ նվաճել։
Արկադի Փելեշյանը շնորհակալագրեր է հանձնել մարզիչներ Դրաստամատ Ղամբարյանին, Խաչիկ Երեմյանին և Արման Սարգսյանին՝ հաղթող և մրցանակակիր մարզիկներ պատրաստելու համար։