Արկադի Փելեշյանը ընդունել է Երվրոպայի սամբոյի առաջնությանը մեդալներ նվաճած վանաձորցի մարզիկներին

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ընդունել է մայիսի 9-12-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների սամբոյի առաջնությանը մասնակցած վանաձորցի մարզիկներին։
Նրանք առաջնությանը գրանցել են բարձր արդյունքներ՝ նվաճելով 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ:
«Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սաները գրանցել են հետևյալ արդյունքները՝
Նարեկ Դալլաքյան՝ մեծահասակների առաջնությանը նվաճել է արծաթե մեդալ /64կգ քաշային կարգ/,մարզիչ՝ Գագիկ Ղազարյան,
Ալեքս Խաչատրյան՝ պատանիների առաջնությանը նվաճել է ոսկե մեդալ /58կգ քաշային կարգ/, մարզիչ՝ Էռնեստ Միրզոյան,
Սեյրան Սարուխանյան` պատանիների առաջնությանը նվաճել է արծաթե մեդալ /88կգ քաշային կարգ/, մարզիչ՝ Գագիկ Ղազարյան:
«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Ստեփան Սարգսյանի անվան Վանաձորի համալիր մարզադպրոցի սան՝
Մհեր Մերջանյան՝ մեծահասակների մարտական սամբոյի առաջնությանը նվաճել է բրոնզե մեդալ /71 կգ քաշային կարգ/, մարզիչ՝ Յարաշ Ուստախանով:
Արկադի Փելեշյանը շնորհավորել է մարզիկներին՝ կարևորելով միջազգային առաջնություններում ցուցաբերած բարձր արդյունքները։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շնորհավորագրեր է հանձնել մեդալակիր մարզիկներին և նրանց մարզիչներ Գագիկ Ղազարյանին, Էռնեստ Միրզոյանին, Յարաշ Ուստախանովին։
Շնորհակալագիր է ստացել նաև «Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Հովիկ Մանուկյանը՝ մատաղ սերնդի դաստիարակությանգորխում ունեցածմեծ վաստակի և բեղմնավոր աշխատանքի համար։

You May Also Like