Այսօր՝ մարտի 27-ին, Թատրոնի միջազգային օրվա առթիվ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել է Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան դրամատիկական թատրոն՝ շնորհավորելու թատերական գործիչներին։
Արկադի Փելեշյանը շնորհավորել է աբելյանցիներին, մաղթել քաջառողջություն, լեցուն դահլիճներ և ստեղծագործական նվաճումներ։ Նա նշել է, որ համայնքապետարանը միշտ պատրաստ է աջակցելու թատրոնին։
Թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը նշել է, որ Դրամատիկանկան թատրոն-համայնքապետարան համագործակցությունը ստացված է և չի եղել այնպիսի ծրագիր, որը անարձագանք մնա համայնքի ղեկավարի կողմից։
Օրվա խորհրդով շնորհավորական ելությներ են ունեցել նաև ավագանուն անդամ Սեյրան Ղամբարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, Ռոզա Մխիթարյանը։
Արկադի Փելեշյանը շնորհավորագրեր է հանձնել թատրոնի անձնակազմի անդամներին։
Միջոցառուն ուղեկցվել է Վանաձորի Կամերային նվագախմբի կատարումներով։