Այսօր՝ օգոստոսի 19-ին, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերն ու պատասխանատու պաշտոնյաները:
Խորհրդակցությանը քննարկվեցին համայնքապետարանի աշխատանքներին, ինչպես նաև համայնքային տարբեր խնդիրների լուծմանն առնչվող հարցեր։
Արկադի Փելեշանը հանձնարարեց հաշվարկել և ներկայացնել ունեցած տնտեսումներով ևս մեկ փողոց նորոգելու նախագիծ։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև ընթացիկ այլ համայնքային խնդիրների: Տրվեցին հանձնարարականներ և սահմանվեցին դրանց կատարման ժամկետները: