Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը և «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Արտյոմ Պետրոսյանը համագործակցության հուշագիր կնքեցին։
Հուշագրով կողմերը ամրագրեցին միմյանց հետ համագործակցելու պատրաստակամությունը՝ համայնքում կայուն և անվտանգ շարժունակությանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով:
Համայնքի ու իրավապաշտպան ՀԿ-ի համագործակցությունը սկիզբ է առել ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջնակներում։ Կազմակերպությունը ծրագրից ստացած դրամաշնորհով իրականացրել է «Վանաձոր և Գյումրի քաղաքների կայուն շարժունակության ինդեքս» ծրագիրը՝ գնահատելով համայնքներում շարժունակության անվտանգությունը։
Համայնքապետարանի հետ համագործակցությունը շարունակվում է նաև ծրագրի ավարտից հետո։
Համագործակցության ուղղությունները մի քանիսն են՝
Կայուն շարժունակության ոլորտում հանրային իրազեկվածության բարձրացում;
«Վանաձոր և Գյումրի քաղաքների կայուն շարժունակության ինդեքս» ծրագրի արդյունք հանդիսացող Mobility.am կրթական հարթակի և դրա բաղադրիչ մաս կազմող շարժունակության թվային քարտեզների կայուն աշխատանքի ապահովում և հետագա զարգացում;
«Վանաձոր և Գյումրի քաղաքների կայուն շարժունակության ինդեքս» ծրագրրի շրջանակներում իրականացված «Դպրոցների աստղային վարկանիշ» ուսումնասիրության տվյալների հիման վրա համայնքի դպրոցների անվտանգության մակադրակի բարձրացում;
Կայուն շարժունակության ոլորտում արտաքին կապերի բարելավում;
Համայնքում կայուն շարժունակության զարգացմանն ուղղված նոր նախագծերի և ծրագրերի իրականացում։
«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» ՀԿ-ի և համայնքապետարանի աշխատակազմի առևտրի սպասարկման և տրանսպորտի ու
զարգացման ծրագրերի և ՏՏ բաժինների համատեղ աշխատանքի արդյունքում նոր ուսումնական տարվան ընդառաջ Վանաձորի Էվրիկա դպրոցին հարող ճանապարհը կկահավորվի արհեստական անհարթություններով և հետիոտնային անցման թերմոպլաստիկ գծանշումով։
Դպրոցին հարող ճանապարհահատվածի կարգավորման տարբերակը տրվել է ՏԿԵՆ թուլյտվությամբ։
Ծրագիրը շարունակական կլինի՝ ապահովելով համայնքի դպրոցների անվտանգության ցուցիչը։