2018 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ առևտրի և տրանսպորտը համակարգող բաժինը

Վանաձորի համայնքապետարանի առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի տարեկան հաշվետվության ընթացքում համայնքի ղեկավարը նախ ամփոփեց 2018 թվականը, խոսեց անելիքներից և տվեց հանձնարարականներ: Մամիկոն Ասլանյանն անդրադարձավ ընթացիկ խնդիրներին, որոնցից մեկն էլ փողոցային առևտրի համակարգումն է, ինչպես նաև տեղադրված տաղավարների խնդիրը: «Փողոցները շուկայի վերածելու դեմ պայքարել է պետք: Փողոց առ փողոց պետք է իջնենք, որպեսզի կարողանանք տհաճ և հակահիգիենիկ երևույթից ազատվել»,-ասաց քաղաքապետը: Նա անդրադարձավ նաև երթուղային տրանսպորտի խնդիրներին, ծառայությունների մատուցման որակին, որոշում է կայացվել դիմել համապատասխան մասնագետների՝ տրանսպորտի օպտիմալացման հարցը լուծելու նպատակով: Տուրքերի հավաքագրման գործընթացում դրական դինամիկա է արձանագրվել: «Ուշադրության կենտրոնում պետք է պահել նաև քաղաքացիների հետ շփումներում քաղաքակիրթ և մարդակենտրոն հարաբերությունները, որովհետև յուրաքանչյուրս ծառայում ենք առաջին հերթին վանաձորցուն: Մենք գործ ունենք նաև բնակչության խոցելի խմբերի հետ, որոնք հանապազօրյա հացի խնդիր են լուծում և շատ կոշտ, կոպիտ քայլերի չենք գնալու, սակայն նրանք հոգեբանորեն պետք է նախապատրաստվեն, որ այդ տնակ-տաղավարներն աստիճանաբար պետք է քաղաքից դուրս բերվեն: Մենք մտածում ենք, թե որտեղ իրենց համար ստեղծենք առևտրի հարթակ»,-եզրափակեց Մամիկոն Ասլանյանը:
Ապա հաշվետու զեկույցով հանդես եկավ առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի պետ Արման Մովսիսյանը: Վերջում բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Հակոբյանը ծառայողական պարտականությունները բարեխիղճ և նվիրումով կատարելու, բարձր կարգապահության և արդյունավետ աշխատանքի համար արժանացավ համայնքի ղեկավարի շնորհակալագրին:
2018 թվականին տեղական տուրքերի գծով իրականացված հավաքագրման արդյուքներըհետևյալն են.
Տեղական տուրքերի տեսակները (թույլտվություններ)
Բացօթյա առևտրի կազմակերպում՝ 8.504.750 ՀՀ դրամ
Առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24 00-ից հետո աշխատելու՝ 800.000 ՀՀ դրամ
Մարդատար-տաքսու ծառայություն իրականացնելու՝ 1.491.325 ՀՀ դրամ
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու՝ 1.800.000 ՀՀ դրամ
Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման՝ 500.000 ՀՀ դրամ
Ոգելից և ալկոհոլային խմիչքի ՝ 11.311.000 ՀՀ դրամ
Ծխախոտի արտադրանքի վաճառքի՝ 10.631.000
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի ՝ 2.250.000
Հեղուկ վառելիքի վաճառքի՝ 2.563.000
Խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի ՝ 1.200.000
Հանրային սննդի կազմակերպման և իրացման`հիմնական շինությունների ներսում՝ 2.056.000 ՀՀ դրամ
ոչ հիմնական շինությունների ներսում՝ 22.000 ՀՀ դրամ
Ը ն դ ա մ ե ն ը`43.129.075
Համայնքի ղեկավարին հայտ ներկայացրած բոլոր իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց, համայնքի ղեկավարի կողմից կայացված որոշումների հիման վրա տրամադրվել են համապատասխան թույլտվություններ:
Բաժնին վերահասցեագրվել է թվով՝ մոտ 2450 գրություն, դիմում, հայտ և այլն, որոնց տրվել են համապատասխան ընթացք՝ օրենքի սահմաններում և ողջամիտ ժամկետներում, իսկ քաղաքացիների սպասարկման սրահում բաժնի մասնագետի կողմից սպասարկվել և բանավոր խորհրդատվություն է տրվել թվով՝ մոտ 400 /չորս հարյուր/ քաղաքացու:
Անպարտաճանաչ հարկատուներին ուղարկված մոտ 600 զգուշացումների արդյունքում իրականացվել է պատշաճ հավաքագրում և վարչական պատասխանատվության ենթարկվածներ չկան:
Վանաձոր քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող թիվ 5Ա (Բազում թաղ.–Տարոն-2 թաղ.) , 5բ (Բազում թաղ.–Տարոն-3 թաղ.), թիվ 9 (Երկաթուղային կայարան – Բուսաբանական այգի) երթուղինները սպասարկող կազմակերպությունների ընտրության նպատակով 2018թվականի նոյեմբերին կայացված մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր, մրցութային հանձնաժողովի հետ քննարկվել ու վեարանայվել են չվացուցակները: Մրցույթի վերաբերյալ Vanadzor.am կայքում տեղադրվեն են համապատասխան փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն:
2018 թվականի հունիսի 14-ին Վանաձորի համայնքապետարանում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որին ներկա են եղել համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի պետը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի պետը:
Ճանապարհային ոստիկանության պետի հետ առաջնահերթության սկզբունքով քննարկվել է շրջանաձև երթևեկության կազմակերպման հարցը, որտեղ երթևեկության առավելություն ունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները:
Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ կատարվելու են գույքագրման աշխատանքներ ճանապարհային երթևեկության նշանների վերաբերյալ, թե ինչ քանակությամբ նշաններ են անհրաժեշտ:
Համայնքապետարանի աշխատակազմի առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի պետի կողմից (04.07.2018թ.) համայնքի ղեկավարին ներկայացվել է զեկուցագիր՝ Վանաձոր համայնքում առկա չորս շրջանաձև երթևեկության հրապարակների (Թումանյան, Վարդավառի, Լոռվա, Ա.Քոչինյանի անվան) վերաբերյալ, որոնք ենթակա են փոխարինման և որպեսզի երթևեկության առավելություն ունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները կազմել համապատասխան նախագիծ-նախահաշիվ, վերը նշված չորս հրապարակները ճանապարհային երթևեկության նշաններով կահավորելու և երթևեկությունը ճիշտ կազմակերպելու համար:
Վանաձոր համայնքում նույնպես գործում է շրջանաձև երթևեկության կանոններին համապատասխան երթևեկություն:

You May Also Like