2020 թվականի ընթացքում տեղական տուրքերի գծով հավաքագրման արդյունքները հետևյալն են՝
Տեղական տուրքերի անվանումները /համայնքի վարչական տարածքում տրամադրվող թույլտվությունների/ |
կատ. % | 2020 | կատ. % | |
տարեկան պլան | 12 ամսվա փաստացի | |||
1 | 4 | 5 | 6 | 7 |
Տեղական տուրքերի հավաքագրման պլան | 80,5 | 46495,0 | 35957,3 | 77,3 |
Ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի | 77,4 | 11456,0 | 8057,2 | 70,3 |
Ծխախոտի արտադրանքի վաճառքի | 82,9 | 10640,0 | 8019,0 | 75,4 |
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում բացօթյա առևտրի կազմակերպման | 92,5 | 7185,0 | 4205,2 | 58,5 |
Հեղուկ վառելիքի վաճառքի | 38,6 | 3600,0 | 3315,8 | 92,1 |
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի | 0,0 | 2400,0 | 2400,0 | 100,0 |
Հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին) և խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու | 50,0 | 1600,0 | 1175,0 | 73,4 |
Մարդատար–տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու | 61,7 | 1200,0 | 356,1 | 29,7 |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառքի | 100,0 | 1700,0 | 1700,0 | 100,0 |
Խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի | 80,0 | 1500,0 | 1900,0 | 126,7 |
Հանրային սննդի կազմակերպման և իրացման /հիմնական շինութ./ | 96,1 | 2316,0 | 1659,0 | 71,6 |
Հանրային սննդի կազմակերպման և իրացման /ոչ հիմնական շինութ./ | 100,0 | 8,0 | 10,0 | 125,0 |
Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելու | 0,0 | 100,0 | 100,0 | 100,0 |
Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման | 0,0 | 2500,0 | 3000,0 | 120,0 |
Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար | 200,0 | 0,0 | 0,0 | |
Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար (կարաոկե, դիսկոտեկ, բաղնիք, սաունա և շոքեբաղնիք) | 90,0 | 60,0 | 66,7 |
Բաժնին վերահասցեագրված հանձնարարականների թիվը կազմում է մոտ 800 /դիմում, հայտ, գրություն, որոշման նախագիծ, տեղեկանք, և այլն/, որոնց համապատասխանաբար ընթացք է տրվել օրենքի սահմաններում և ողջամիտ ժամկետներում:
Առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի կողմից ներկայացված զեկուցագրերի հիման վրա անպարտաճանաչ հարկատուների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ, ներկայացվել են վարչական պատսախանատվության:
Համայնքի վարչական տարածքում ճանապարհները համապատասխան նշաններով կահավորման և այլ աշխատանքների իրականացման նպատակով համայնքի ղեկավարին բաժնի կողմից ներկայացված զեկուցագրերի հիման վրա կազմվել են համապատասխան նախագիծ-նախահաշիվներ.
- Վանաձոր համայնքի ճանապարհային նշանների և լուսաֆորային օբյեկտների սպասարկման.
- Վանաձոր համայնքի ճանապարհային նշանների տեղադրման.
- Վանաձոր համայնքի փողոցների նշագծման.
- Վանաձոր համայնքի ճանապարհային նշանների և լուսաֆորային օբյեկտների սպասարկման
- Վանաձոր համայնքի Մյասնիկյան–Վարդանանց փողոցների խաչմերուկում լուսացույցների տեղադրման աշխատանքների գնման գործընթացը կազմակերպելու
- Վանաձոր համայնքի ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
2021 թվականի բյուջեով նախատեսվել է նաև.
– Ճանապարհների գծանշում 1.5 մլն ՀՀ դրամ,
– Ճանապարհային նշանների տեղադրում 100 հատ -7մլն ՀՀ դրամ.
– 3 խաչմերուկներում թվային լուսացույցերի տեղադրում՝ 7մլն ՀՀ դրամ.
– 15 խաչմերուկներում լուսացույցի կարգավորիչ՝ 1մլն ՀՀ դրամ.
– Ճանապարհային նշանների և լուսաֆորային օբյեկտների սպասարկում՝ 3,5 մլն ՀՀ դրամ:
Երկրում տիրող համաճարակային իրավիճակի հետ կապված բաժնի մասնագետների կողմիրց ամենօրյա ստուգայցեր են իրականացվում բացօթյա ապօրինի առևտուրը կանխարգելելու և կանոնակարգելու ուղղությամբ:
Երկրում տիրող համաճարակային և պատերազմական իրավիճակի հետ կապված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարբերաբար ներկայացնում են գործունեության դադարի վերաբերյալ դիմում-գրություններ, որը բացասաբար է անդրադառցել տեղական տուրքերի հավաքագրման գործընթացին:
բաժինը իր առջև դրված պլանային թիվն ապահովվել է 77.3 տոկոսով:
Բաժնին վերահասցեագրված բոլոր տիպի հանձնարարականներին օրենքի սահմաններում և ողջամիտ ժամկետներում տրվել են համապատասխան լուծումներ /դիմում, հայտ, գրություն, որոշման նախագիծ, տեղեկանք և այլն/:
COVID 19 կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմի ողջ ժամանակահատվածում բաժնի աշխատակիցները իրենց ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները կատարել են որակյալ.
– «Կարմիր Խաչ» բարեգործական հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ համայնքի վարչական տարածքում բնակիչներին պարենի բաշխման աշխատանքների իրականացման և այլ աշխատանքների:
Երկրում տիրող պատերազմական իրավիճակի հետ կապված իրականացրել են զինկոմիսարիատի կողմից տրամադրված ծանուցումների բաշխման, կազմակերպված հերթապահության գործընթացին և այլն:
Համայնքի ղեկավարի կողմից բաժնի 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատվել են լավ: