Արևիկ Լոքյան

Արևիկ  Բաղդասարի Լոքյան

Ծնվել  է  1971թվականի հոկտեմբերի  19-ին  Վրաստանի Հանրապետությունում։

1978-1988թթ․  ավարտել  է միջնակարգ դպրոցը։

1988-1994թթ․  սովորել է Երևանի  պետական բժշկական ինստիտուտում,  ստացել դեղագետի որակավորում։

1994-2000թթ․  աշխատել է Վանաձորի թիվ 6 դեղատանը՝  որպես վարիչ։

1999-2001թթ․  դասավանդել է Վանաձորի պետական բժշկական ուսումնարանում։

1999-2006թթ․ դասավանդել է Վանաձորի  Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջում։

2005թ․  Գյուղատնտեսական  գիտությունների թեկնածու։

2000-2006թթ․ դասավանդել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում։

2006թ․    Ավագ դասախոս։

2006-2010թթ․  Վանաձորի  պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանաքիմիական ֆակուլտետի փոխդեկան։

2008թ․   մասնակցել է Առողջապահության ազգային ինստիտուտի <<Լոռու>> տարածքային կենտրոնում կազմակերպած  <<Աղետների բժշկության ծառայության կազմակերպումը>> վերապատրաստման դասընթացին։

2009թ․    մասնակցել է  Առողջապահության ազգային ինստիտուտի <<Լոռու>> տարածքային կենտրոնում կազմակերպած  <<Ամոքիչ  բժշկություն>> վերապատրաստման դասընթացին։

2010թ․  Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի  <<Բժշկագիտության հիմունքների, ՔՊ և ԱԻ հիմնահարցերի >> ամբիոնի վարիչ։

2011թ․  ՎՊՀ քոլեջի տնօրեն։

2013թ․  մասնակցել է  Կրթության  ազգային ինստիտուտ  <<Միջին մասնագիտական ուսումնական   հաստատությունների տնօրենների վերապատրաստման դասընթացներ>> դասընթացին։

2014թ մասնակցել է Կրթության  ազգային ինստիտուտ  <<Նախնական և  Միջին մասնագիտական   ուսումնական   հաստատությունների տնօրենների վերապատրաստման դասընթացներ>>  դասընթացին։

2015թ․   Գյուղատնտեսական  գիտությունների դոցենտ։

2016թ․  մասնակցել է  «Social Partnership and Actualization of VET programmes in Tourizm, wine and Precision Engineering» էլեկտրոնային  դասընթացին։

2016թ․    Վանաձոր համայնքի ավագանու անդամ։

2017թ․  մասնակցել է   կրթության  ազգային ինստիտուտում  <<Կարողություններին միտված ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացում >>  դասընթացին։

2017թ․   մասնակցել է   ՈԱԱԿ <<Որակի ապահովման ներքին համակարգ.մշակում և զարգացում >>, ՈԱԱԿ <<Որակի ապահովման համակարգի բարելավում: Ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն >> դասընթացին։

Լավ տիրապետում է ռուսերենին, համակարգչային հմտություններից՝ WORD, EXCEL,  ACCESS,  INTERNET, MOODLE։

Ամուսնացած է։