Հարգելի գործընկերներ,
Հաշվի առնելով այս նախաձեռնության նկատմամբ ձեռնարկությունների մեծ հետաքրքրվածությունը՝
Տեղեկացնում ենք, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) հայտարարում է արևային կայաններ տեղադրելու համար սուբսիդավորման մրցույթի 3-րդ փուլը՝ Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերում գործող ձեռնարկությունների համար:
Ծրագիրը հնարավորություն է ստեղծում օժանդակել սննդի արտադրության ոլորտում գործող շուրջ 15 փոքր ձեռնարկությունների՝ տրամադրելով 30% սուբսիդավորում արևային կայաններ տեղադրելու համար, որը կնպաստի ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանը և եկամտաբերության աճին։ Ժամկետ՝ 08.06.2022թ.:
Մանրամասները՝ ստորև.
Ծրագրի ընտրության չափանիշների մասին լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ՝
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմում հետևյալ հղումով՝
https://enketo.moda.wfp.org/x/usPfqNah
Դիմումները բաց կլինեն 2022 թ․ մայիսի 25-ից մինչև 2022թ․-ի հունիսի 8-ը, ժամը 18:00:
Հաջողակ դիմորդները կտեղեկացվեն ՊՀԾ-ի կողմից:
Առցանց հայտադիմումի լրացման հետ կապված դժվարություններ ունենալու, ինչպես նաև լրացուցիչ հարցերի դեպքում, կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով (+374 10) 58 05 38, (+374 91) 42 90 62 կամ կապ հաստատել հետևյալ էլ․ հասցեով՝ wfp.yerevan@wfp։
Մանրամասն հղումով․