ԱՐԵՆ ՍԵՅՐԱՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ծնվել է 1985 թ․ հունիսի 10-ին, Վանաձորում։
2002 թթ. ավարտել է Վանաձոր քաղաքի թիվ 13 դպրոց:
2002-2007թթ. սովորել և ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի «Քիմիա և բնապահպանություն» բաժինը:
2007-2009 թթ․ ծառայել է ՀՀ Ոստիկանության զորքերում․ ունի կապիտանի կոչում։
2011-2016թթ. սովորել և ավարտել է ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի «Իրավագիտություն» բաժինը:
2010-2011թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժանմունքում՝ որպես տեղամասային տեսուչ
2011-2013թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում՝ որպես անչափահասների գործերով բաժանմունքի օպեր-լիազորված:
2013-2017թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնում՝ որպես անչափահասների գործերով բաժանմունքի պետ։
2018-2019թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարան, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ։
2019-2020թթ. եղել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի օգնական։
2020թ դեկտեմբերի 9-ից ՀՀ ՊՎԾ պետի խորհրդական:
2021 թ-ի փետրվարի 4-ից դեկտեմբերի 14-ը ՀՀ պետական կառավարման ծառայության ղեկավարի տեղակալ:
2022 թ-ի հունիսի 14-ից մինչ օրս Վանաձորի համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետ: