Արեն Անանյան

Արեն Արայի Անանյան

 Ծնվել է 1984թ. սեպտեմբերի 5-ին Վանաձոր քաղաքում։
1991-1999թթ. սովորել և ավարտել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 դպրոցը:
1996-2000թթ. սովորել և ավարտել է Վանաձորի Ա. Աղաջանյանի անվան կերպարվեստի դպրոցը:
1999-2001թթ. սովորել և ավարտել է Վանաձորի Ս. Աբովյանի անվան թիվ 1 հանրակրթական վարժարանը:
2004-2010թթ. սովորել և ավարտել է ՌԴ Իվանովո քաղաքի պետական համալսարանի իրավագիտության բաժինը:
2013-2017թթ. աշխատել է ՌԴ Վորոնեժի մարզի Օստրոգոժսկ քաղաքի «ՌԻՖ» բաժնետիրական  ընկերությունում` որպես փաստաբան:
2018թ. ընտրվել է և մինչև 2021թ. հոկտեմբերի 4-ը աշխատել է Վանաձորի «Առափնյա» համատիրության նախագահ-կառավարիչ:
2021թ. հոկտեմբերի 5-ին նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՏԻ և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ:
2022թ. հուլիսի 12-ին նշանակվել է Վանաձորի համայնքապետարանի «Բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող» բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: