Արցախում ծառայող վանաձորցի զինվորների ծնողները կայցելեն իրենց տղաներին

Արցախում ծառայող վանաձորցի զինծառայողների ծնողները մայիսի 17-ին կմեկնեն Լեռնային Ղարաբաղի զորամասեր՝ իրենց տղաներին տեսակցության: Այս ամենը կազմակերպվում է Վանաձորի քաղաքապետարանի միջոցներով՝ «Ազգ-բանակ» ծրագրի շրջանակում, որի նպատակն է՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդումը: Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը ՀԺ-ին հայտնեց, որ հիմնականում ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով սոցիալական բաղադրիչը. «Հիմնականում էն ծնողներին ենք տանելու, ովքեր սոցիալապես անապահով են, հաշվի ենք առել նաեւ նպաստառու լինել-չլինելը»:

Միկրոավտոբուսները Վանաձորից կշարժվեն մայիսի 17-ի երեկոյան: Քաղաքապետարանը կհոգա թե՛ ճանապարհի, թե սննդի հարցերը: Փոխքաղաքապետի խոսքով, իրենց կուղեկցի նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկը: Մեքենաները շարժվելու են 3 ուղղություններով: Այցը նախապես համաձայնեցվել է Պաշտպանության նախարարության հետ, որպեսզի այն զինվորները, ովքեր տվյալ օրը պետք է լինեին դիրքերում, կարողանան իջնել զորամաս ու հանդիպել իրենց ծնողների հետ:

Նյութի աղբյուր՝  https://armtimes.com/

You May Also Like