«Արցախցի երեխային ժպիտ է պետք» խորագրով ժամանցային միջոցառում

Այսօր Վանաձորում գտնվող արցախցի երեխաների համար անցկացվեց «Արցախցի երեխային ժպիտ է պետք» խորագրով ժամանցային միջոցառումը։
Վանաձորի Շառլ Ազնավուր անվան մշակույթի պալատում 2-11 տարեկան 340 արցախցի երեխա մասնակցեց հեքիաթային շոու ծրագրի’ ծաղրածուի, հեքիաթների կերպարների ու հսկա մուլտհերոսների մասնակցությամբ։
Նախաձեռնությունը «Բեյբի բում» կազմակերպության տնօրեն Հենրի Հովսեփյանին է, որն իրականացվեց Վանաձորում գործող «Ուրախ արագիլ», «Սալյուտ ռեզորթ», «Հեփի պանդա», «Տեո արջուկ», «Էնի դենս», «Մոմենտա» կազմակերպությունների, Լիլյա Աբրահամյանի ու այլ անհատ հովանավորների ջանքերով և Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ։
Միջոցառման սկզբին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ողջունեց արցախցի երեխաներին ու նրանց ծնողներին։
Ծրագրի ընթացքում երեխաների համար անցկացվեցին վիկտորինաներ, խաղեր։ Միջոցառման ավարտին բոլոր մանուկները քաղցրավենիքի փաթեթներ ստացան։

You May Also Like