Կայացավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գլխավոր բալետմայստեր Արայիկ Գևորգյանի հոբելյանական համերգը

Նոյեմբերի 28-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գլխավոր բալետմայստեր, Վանաձորի պարարվեստի դպրոցի տնօրեն Արայիկ Գևորգյանի հոբելյանական համերգը։
Բալեբմայստերը նշում է 55-ամյա տարեդարձը։
Համերգին ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, մարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնյաներ, բալետմայստերի գործընկերներ, սաներ, արվեստի գործիչներ։
Համերգին ելույթ ունեցավ «Հորովել» երգի-պարի անսամբլը, ցուցադրվեց ֆիլմ, որտեղ բալետմայստերի մասին պատմում են հորովելցիները։ Տեսաուղերձներով նրան շնորհավորեցին պարարվեստի ականավոր գործիչներ։
Օրհնության խոսք ասաց թեմակալ առաջնորդը։
Շնորհավորական ելույթ ունեցավ համայնքի ղեկավարի խոհրդական Արման Բերնեցյանը։
Նա համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի և համայնքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորելց Արայիկ Գևորգյանին, ընդգծեց նրա գեղագիտական բարձր ճաշակը, որը առնձնահատուկ է դարձնում նաև Հորովել երգի-պարի համույթը։
Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի կողմից բալետմայստերը շնորհավորագիր ստացավ։

You May Also Like