Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական խոսքը Մայրության և Գեղեցկության տոնի առթիվ

flowersՍիրելի մայրեր, կանայք և աղջիկներ,
Շնորհավորում եմ ձեզ Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ:
1995թ.-ից ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր: Նորանկախ մեր երկրում ձևավորվել է հրաշալի ավանդույթ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը համարել կանանց նվիրված մեկամսյակ:

Հայ օջախում միշտ էլ առանձնահատուկ է եղել մոր դերն ու նշանակությունը: Ազգային ավանդույթների և արժեքների պահպանությունը դրված է եղել նրանց փխրուն ուսերին, սակայն նրանք առանց տրտնջալու կատարել են իրենց վեհ առաքելությունը: Միայն ամուր ընտանիքն ու սերունդների հայեցի դաստիարակությունը կարող են երաշխավորել մեր ժողովրդի պայծառ և բարեկեցիկ ապագան:

Գարնանային այս գեղեցիկ օրը պատեհ առիթ է` ևս մեկ անգամ արտահայտելու մեր երախտիքն ու ջերմ զգացմունքները ձեզ: Մաղթում եմ առողջություն, կանացի հավերժ հմայք ու երիտասարդություն, երջանկություն անձնական և ընտանեկան կյանքում: Ցանկանում, որ երբեք ձեզ միայնակ չզգաք, իմացեք, որ միշտ կան մարդիկ, որոնց համար դուք կյանքից էլ թանկ եք: Շնորհակալություն, որ դուք կաք:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան

You May Also Like

Leave a Reply