Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Գարնանային այս պայծառ և հրաշալի տոնը հիանալի առիթ է ցույց տալու ձեզ մեր սերն ու հարգանքը: Հայ իրականությամբ ու ավանդույթներով պայմանավորված բոլոր ժամանակներում մայրության նկատմամբ եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք: Միշտ էլ հայ կինը, մայրն իր առանձնահատուկ տեղն ու դերն է ունեցել հայկական օջախներում: Միայն ամուր ընտանիքն ու սերունդների հայեցի դաստիարակությունը կարող են երաշխավորել մեր ժողովրդի պայծառ և բարեկեցիկ ապագան: Դուք եք հանդիսանում ավանդական հայ ընտանիքի կայունության հենասյունն ու մեր ժողովրդի հարատևության առհավատչյան:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ այս գարնանային գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ միշտ լինեք սիրված, երջանիկ և ընտանեկան ջերմությամբ պարուրված: