Վանաձորում ապրիլ ամիսը հայտարարված է մաքրման միամսյակ: Ապրիլի 9-ին Վանաձորի համայնքապետարանի ողջ աշխատակազմը՝ ի դեմս համայնքապետ Սամվել Դարբինյանի, մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացրել <Թթու ջուր> կոչվող տարածքում, իսկ համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկ ձեռնարկություններն էլ մաքրել են իրենց կազմակերպությունների հարակից տարածքները: Ապրիլ ամսվա բոլոր շաբաթ օրերին իրականացվելու են շաբաթօրյակներ