Մայրության և գեղեկցության տոն

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեկցության տոնի առթիվ, Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ տոնական համերգ։
Ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, աշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանը, համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ներում աշխոտող կանայք։
Համերգի սկզբում Սուրբ Աստվածածնի Ավետման բերկրալի տոնի առիթով օրհնության և շնորհավորանքի խոսք ուղղեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
Միջոցառման մասնակիցներին տոնի առթիվ շնորհավորեց Արկադի Փելեշյանը։
<<Սիրելի’ մայրեր, Անսահման շնորհակալ ենք ձեզ ձեր անխոնջ աշխատանքի, ձեր տված ջերմության, ըմբռնման, աջակցության, դաստիարակության համար։ Բոլոր մայրերին ի սրտե մաղթում եմ երջանկություն, քաջառողջություն, բարեկեցություն և թո՛ղ Աստծո օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում>>,- բարեմաղթեց համայնքի ղեկավարը։
Տոնական համերգին կատարումներով հանդես եկավ Վանաձորի կամերային երգչախումբը՝ Նարիա Եթիմյանի ղեկավարությամբ և Աննա Միրզոյանի նվագակցությամբ։
Երգչախմբի հետ կատարումներով հանդես եկան երգիչ Արմեն Ներսիսյանը և երգչուհի Արփինե Մամյանը։
Համերգին ներկա կանայք համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի կողմից ծաղիկներ ստացան։
Միջոցառման ավարտին ներկաները մասնակցեցին հյուրասիրության։

You May Also Like