Ապրիլի 24-ին,Վանաձոր քաղաքի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների:
Պատարագի ավարտից հետո Սբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի, կատարվեց Սուրբ նահատակների բարեխոսական կարգ և ապա ծաղիկների զետեղում 1915թ-ի անմեղ զոհերի հիշատակին տեղադրված հուշաքարին: