Լոռեցիները չեն մոռանում իրենց հայրենակցին, ով արժանապատվորեն ծառայեց ողջ հայությանը: Հոկտեմբերի 20-ին Լոռու մարզի Վահանգնի գյուղում մեկնարկեցին պետական , քաղաքական անվանի գործիչ Անտոն Քոչինյանի 100-ամյակի միջոցառումները: Այդ օրը Վահագնի գյուղում հանդիսությամբ բացվեց նրա կիսանդրին: Հոկտեմբերի 22-ին, Վանաձորում կայացավ Անտոն Քոչինյանի 100-ամյակին նվիրված ևս մեկ միջոցառում: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնրորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, «Լոռու ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը և այլ հյուրեր, ինչպես նաև հասարակ քաղաքացիներ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Անտոն Քոչինյանի կիսանդրուն, որը տեղակայված է նրա իսկ անվան հրապարակում:
Այնուհետև Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բացվեց Անտոն Քոչինյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող փաստաթղթերի ցուցահանդես: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ցավով նշեց, որ Անտոն Քոչինյանին առնչվող փաստաթղթերի չնչին տոկոսն են կարողացել այստեղ ցուցադրել: Ցուցահանդեսը մի քանի շաբաթ վանաձորցիներին ցուցադրելուց հետո կտեղափոխվի Անտոն Քոչինյանի ծննդավայր` Վահագնի գյուղ:
Օրվա վերջում հյուրերի և վանաձորյան հանդիսատեսին ներկայացվեց Անտոն Քոչինյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող մի գեղեցիկ բեմադրություն, որի ընթացքում ելույթ հանդիսատեսին ներկայացրվեցին Անտոն Քոչինյանի կյանքի և գործունեության մանրամասները:
Իրապես Անտոն Երվանդի Քոչինյանն սովետական շրջանի այն եզակի գործիչներից էր, ով 13 տարի ղեկավարեց Սովետական Հայաստանը, վայելեց ժողովրդի բացարձակ վստահությունն ու սերը, և միակ գործիչն էր , ում աշխատանքից ազատելուց հետո ոչ մի այլ գործ չառաջարկեցին: Եվ դրա պատճառներից մեկը ժողովրդի շրջանում ունեցած մեծ հեղինակությունն էր: Նա դարձավ Սովետական Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուներից մեկը, որին թույլատրված էր միայն որսով զբաղվել: Սակայն շատերը կվկայեն, որ այդ Թոշակառուի խոսքը շատ ավելի ազդեցիկ էր, քան անգամ այդ շրջանում գործող իշխանության ներկայացուցիչներինը