ՀՀ անկախության 24-րդ տարեդարձը Վանաձորում նշվեց մեծ շուքով: Տոնին նվիրված միջոցառումները սկսվեցին դեռևս սեպտեմբերի 19-ին: Տարաբնոյթ միջոցառումներ, ցուցահանդեսներ ու գրական-գեղարվեստական հանդիպումներ համանքի մշակութային օջախներում ու տուն-թանգարաններում: Հիմնական տոնը սակայն տեղի ունեցավ անկախության օրը: Թիվ 1 և 2 մշակույթի տների սաները իրենց կատարումներով հանդես եկան Ռուբեն Սևակի անվան զբոսայգում, իսկ արդեն երեկոյան՝ հարյուրավոր երիտասարդներ եռագույն դրոշը ձեռքներին քալերթ իրականացրեցին Թումանյան հրապարակից մինչև Հայքի հրապարակ՝ նվագախմբի ուղեկցությամբ: Քայլերթը կազմակերպվել էր ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնի և Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի և կրթության բաժնի հետ համատեղ: Արդեն Հայքի հրապարակում հայուրավոր երիասարդներ շուրջպար բռնեցին, այս կերպ տոնելով Անկախ Հայաստանի 24-րդ տարեդարձը: Իսկ վերջում տոնական համերգ Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Տոնին նվիրված միջոցառումները այսքանով սակայն չեն ավարտվում: Համայնքի բոլոր մանկապարտեզներում կազմակերպվել են տոնական միջոցառումներ, իսկ Սեպտեմբերի 23-ին Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում տեղի կունենա ՀՀ Կենտրոնական բանկի համատեղ միջոցառում <Հայկական դրամի պատմություն> խորագրով:
You May Also Like
«Իմ պատմությունը հանուն դիմացինիս փրկության» ծրագրի հերթական պատմությունը-ՄԱՍ 2-ՐԴ
Ванадзор
Comments Off on «Իմ պատմությունը հանուն դիմացինիս փրկության» ծրագրի հերթական պատմությունը-ՄԱՍ 2-ՐԴ